ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»

Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ:

Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։

Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները փոխանցում են հենց ԸԸՀ-ներին, որոնք նիստ են անում եւ հանձնաժողովում աշխատելու վկայական ունեցող անձանցից ընտրում նոր նախագահներ»:

 

Ավելին՝ այստեղ։

  • Կիսվել: