շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Համոզված եմ՝ ինչ-որ պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

Համոզված եմ՝ ինչ-որ պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը․ Փաշինյան

«Ինչ վերաբերում է առանց Թուրքիայի սահմանի բացմանը, հույս ունեմ և համոզված եմ, որ ինչ-որ պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը»,- ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների՝ ճամփորդելու հնարավորությանը,  նա հիշատակել է փոխադարձության սկզբունքը. 

«Այո, խաղաղության պայմաններում մարդիկ կարող են որպես զբոսաշրջիկ ամեն տեղ գնալ, և այդ օրակարգին ես անդրադարձել եմ նաև իմ ուղերձում»,-ասել է նա և հավելել՝ 90-ականների սկզբից Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձի օրակարգի երկկողմ կիրառումն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում խաղաղության օրակարգի համար։ Ըստ նրա՝ այդ օրակարգի արծարծումը հիմնականում քաղաքական շահարկումների առարկա է դառնում։

  • Կիսվել: