Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարն ամփոփում է իր չորսամյա առաքելությունը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը ամփոփեց իր չորսամյա առաքելությունն Հայաստանում։
«Դժվար ժամանակաշրջանում միանալով երևանյան գրասենյակին՝ Կարոլինը կարողացավ կառուցել վստահելի և արդյունավետ համագործակցություն Հայաստանի կառավարության ու զարգացման գործընկերների հետ։ Նա գրասենյակ բերեց յուրահատուկ էներգիա, հմայք ու անկեղծություն՝ համադրելով ղեկավարի պահանջկոտությունն ու թիմին վստահելու կարողությունը։
Այս տարիների ընթացքում ձևավորվեցին նոր համագործակցություններ մի շարք ոլորտներում, իրականացվեցին կարևոր վերլուծություններ, որոնք հիմք են ստեղծում բանկի առաջիկա ծրագրերի համար։
Մաղթում ենք ամենայն բարիք և հաջողություններ կյանքի նոր փուլում՝ հույսով, որ մեր ուղիները դեռ հաճախ կհանդիպեն», – ասվում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։