ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Համագործակցությունը պետք է. Քոչարյանը՝ Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման առաջարկի մասին

Համագործակցությունը պետք է. Քոչարյանը՝ Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման առաջարկի մասին

Մենք մինչև ընտրական գործընթացը համարում էինք, որ ընդդիմությունը շատ ակտիվ կարող է համագործակցել, մյուս ուժերն էին փորձում մեզանից որոշ չափով հեռավորություն պահպանել, հիմա համագործակցությունը, համարում եմ, պետք է: Սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի՝ ընդդիմության համախմբման առաջարկի մասին։

«Արդյունավետության հետ կապված օրինակ բերեմ Հայաստանի Հանրապետությունը․ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ, մոտ 9 ամիս անց հեղափոխություն, իշխանափոխություն, հնարավո՞ր էր դա»,-ասել է Քոչարյանը։

  • Կիսվել: