երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գյումրիի նորընտիր ավագանու կազմը մանդատները կստանա ապրիլի 14-ին

Գյումրիի նորընտիր ավագանու կազմը մանդատները կստանա ապրիլի 14-ին

Գյումրիի նորընտիր ավագանու կազմին մանդատները կհանձնվեն ապրիլի 14-ին։ Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ: Համաձայն ընտրությունների արդյունքների՝ մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ: 

Նորընտիր ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին, որի ընթացքում էլ ավագանու անդամներն ընտրելու են համայնքապետ։

 

 

  • Կիսվել: