շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը վերաբերող գործով ԵԽ Նախախարների կոմիտեն միջանկյալ միջոցի բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վերաբերյալ հունիսի 10-12-ն ընթացող եռամսյակային նիստից հետո ընդունված որոշումները, գրում է Առավոտը:

Նախարարների կոմիտեն ընդդեմ Ադրբեջանի մի շարք գործերով որոշումներ է կայացրել։

«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» և «Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» խումբ գործերով ընդունել է միջանկյալ միջոցի վերաբերյալ բանաձևեր։

«Մակուչյանն ու Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: Նախարարների կոմիտեն հիշեցնում է Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց ստանձնած պարտականությունները՝ կատարել ՄԻԵԴ վճիռները։ Նախարարների կոմիտեն, ընդգծելով Ադրբեջանի կողմից իրականացված խախտումների լրջությունը, ափսոսանքով արձանագրում է Ադրբեջանի իշխանությունների լռությունը մի քանի նիստերի ընթացքում և ՄԻԵԴ այս վճռի կատարողականում շարունակվող առաջընթացի բացակայությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: