ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Գուգո, քեզ եմ ասում՝ ինչո՞ւ տարաք կոտորեցիք 5000 տղաների. զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին

Գուգո, քեզ եմ ասում՝ ինչո՞ւ տարաք կոտորեցիք 5000 տղաների. զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին

Այս իշխանությունները` ի դեմս իրենց ղեկավարի, տղաներ չի՛ սիրում, որովհետև իրենք կյանքում չկարողացան տղա դառնալ: Այս մասին այսօր ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության կողմից հրավիրված՝ Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյանը:

Դիմելով ԱԺ նիստերի դահլիճը լքած ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին՝ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ափսոս, որ գնաց Գուգոն, իրա երեսին նայեի՝ ասեի, դուք տղա չկարողացաք դառնալ, դրա համար էլ չեք սիրում տղերքին՛՛:

Ռոստոմյանի խոսքով՝ ինքն այսօր ԱԺ-ում ներկայացնում է ՛՛Որդիների կանչ՛՛ հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրները բացառապես 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած հերոսների ծնողներն են, և իր խոսքը ոչ միայն իր, այլև ՀԿ-ի բոլոր ծնողների անունից է ասում.

՛՛Երբ Գուրգեն Արսենյանը ներկայացնում էր, որ Արցախում 120.000 մարդ կա, բայց այստեղ 3 միլիոն կա. Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, որովհետև լսում ես, 5000 տղաներն այդ 3 միլիոնի մեջ չէի՞ն, խի՞ տարաք կոտորեցիք, եթե այս քաղաքականությունը պետք է անեիք: Այսինքն՝ հիմա 120.000-ը հայ չեն, 3 միլիոնն են հա՞յ: Այս պարտվողական ու թրքահպատակ մոտեցումը մեզ բերել-հասցրել է այս վիճակին:

Արցախի շրջափակումն ուղիղ կապված է երկրի իշխանությունների վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետ: Այսպիսի իշխանություն մենք երբևէ չենք ունեցել, որ բացի այն, որ պարտվել են, նաև երկիրը տանում են կործանման: Նիկոլը պատմության մեջ մնալու է՝ որպես՝ ամենադավաճան չի լինում, թշնամի ղեկավար: Ոնց որ մեր տղաներին դավաճանեց ու սպանդի ենթարկեց, նույն ձևով շարունակում է իր չար գործը: Վերջին դեպքը Ազատ գյուղում՝ 15 զինվորի ողջ-ողջ այրեցին՛՛,-նշեց նա:

Խոսելով իշխանությունների այն պնդումների մասին, թե ամեն ինչում նախկիններն են մեղավոր՝ զոհված զինծառայողի հայրն ասաց, որ ինքն էլ է կարծում, որ նախկինները մեղավոր էին:

՛՛Ես էլ եմ կարծում, որ նախկինները մեղավոր էին, մեղավոր են, որ թույլ տվեցին երկրում այսպիսի դավաճաններ աճել, այդքանով իրենք մեղավոր են եղել՛՛,-նշեց նա:

Ռոստոմյանը խոսեց նաև 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ էին գործադրել զոհվածների ծնողների նկատմամբ.

՛՛Ոչ մի տղա իրեն թույլ չէր տա այդ հրամանը տալ և ոչ մի տղա չէր կանգնի այն հարթակում, որտեղից 5 րոպե առաջ քարշ էին տվել զոհվածների մայրերին: Ուրեմն ձեր ամբողջ թիմում տղա չկա, ով էլ որ համարձակվի որևէ բան ասի, պատրաստ ենք կանգնել իր առաջ և պատասխան տալ:

Բոլոր իշխանությունները հաշվետու են մեր տղաների սպանդի համար, ամեն մեկը՝ իր մասով: Ես նոր ներկայացրեցի, նախկինները մեղավոր են նրանով, որ չտեսնելով՝ իրենց մեջ աճեց նման վիժվածք՛՛,-ասաց զոհվածի հայրը:

 

  • Կիսվել: