Գլխավոր խնդիրն այն, որ խնդիր լուծող չունենք․ Արման Թաթոյան
Գլխավոր խնդիրն այն, որ խնդիր լուծող չունենք: Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Ժամանակին Վարդենիսը խաչմերուկ էր, երբ մարդիկ Արցախ էին գնում, այստեղ կանգ էին առնում։ Այստեղ բազմիցս եմ եղել փաստահավաք առաքելություն իրականացրել, երբ ՀՀ ՄԻՊ–ն էր ու խնդիրների մասին լավ գիտի»,- Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն։
Հիշեցրեց, որ միջազգային բոլոր ատյաններում միշտ ներկայացրել է Վարդենիսի հարցերը, վերջերս էլ և՛ միջնորդություններ, և՛ Մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել Վարդենիսին վերաբերող։ Խոստացավ, որ ամեն ինչ արվելու է միջազգային օրակարգում մեզ հուզող հարցերը ներառելու համար։


