ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել։ Այդ մասին Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու տրամադրել Ալմաթիի հարթակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - հաղորդում է Տոկաևի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մայիսին Ալմաթիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել էին  «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: