ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ղազախստանը պատրաստ Ալմաթի հարթակը տրամադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ Ալմաթի հարթակը տրամադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպման մանրամասները։ 

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, գյուղատնտեսական, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտում համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։ 

2024 թվականի մայիսի 10-ին ղազախական կողմի առաջարկով Ալմաթի քաղաքում հանդիպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հանդիպումից հետո Ղազախստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: