Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ Բաքուն իր գործողություններով հաստատել է դա. Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, եւ Բաքուն իր գործողություններով հաստատել է դա։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ այսպես է մտածում Հայաստանի բնակչության մեծ մասը։
«Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պայմանավորվելու ընդունակ պետություն չէ, քանի որ մերժում է բոլոր համաձայնագրերը։ Նա բանակցություններ է վարում Հայաստանի Հանրապետության հետ ուժի համատեքստում։ Ընդ որում՝ խնդիրը չի կարելի լուծել Արցախի ապահայկականացման ճանապարհով»,- ասել է Օհանյանը։
Նա համոզված է. բանակցային գործընթացն այլըտրանք չունի։ Միայն դա կօգնի ապահովել արցախահայերի անվտանգությունը, ինչպես նաեւ հանրապետության սուբյեկտայնությունը։


