երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Գևորգ Պապոյանը  ընդունել է Հայաստանում դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։

Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: