շաբաթ, նոյեմբեր 21
21 / 11 / 2026
Գևորգ Պապոյանը չի մեկնում Մոսկվա

Գևորգ Պապոյանը չի մեկնում Մոսկվա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին նոյեմբերի 18-19-ը պետք է  Մոսկվայում մասնակցեր Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության հարցերի և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պապոյանն ասաց, որ չի մենում Մոսկվա։

«Նախարարները հավաքվելու էին  քննարկելու մաքսասակագնային կարգավորման հարցեր, բայց գործընկեր երկու նախարարները վերջին պահին  չէին  կարողացել մասնակցել։ Այդ պատճառով որոշվեց նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, իրենք կհանդիպեն»,- ասաց Պապոյանը։

Հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ կողմից կիրառված սահմանափակումների մասին հարցերին  ի պատասխան նա ասաց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջիկայում ունենանք դրական լուրեր»։

Հարցին՝ ի՞նչ ակնալիք ունեն Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ՌԴ երեք այցերից, Պապոյանն ասաց. «Մենք մեր առավելագույն ջանքերը գործադրում ենք,  կարծում եմ՝ լավ ենք անում, որ գործադրում ենք, որ Հայաստան- Ռուսաստան հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վար՝ լինի տնտեսական, քաղաքական առումով։

Նա նշեց, որ ՌԴ-ին վերաբերում են գործընկերոջ, ում հետ ունեն տարատեսակ հարցերում համախոհություն, որոշ հարցերում էլ՝ ոչ այդքան համախոհություն։ 

  • Կիսվել: