երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գանայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Գանայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման դինամիկան: Մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտներում փոխգործակցության աշխուժացման ուղղությամբ։

  • Կիսվել: