Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ աջակցելու են հաղթող ուժին. իրենց հայտարարությունը մեր մասին էր. Սամվել Կարապետյան
Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ աջակցելու են հաղթող ուժին: Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը
Նա, մասնավորապես, նշել է. «Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես եմ վերադարձրել Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»:


