հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար. Նիկոլ Փաշինյան

Որ ասում են՝ գործարք են առաջարկել, թող ասեն՝ ով ում է առաջարկել: Որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ Փաշինյանը ընդդիմադիրներին փորձել է առաջարկ ներկայացնել, գործարքի գնալ, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին:

«Գագիկ Ծառուկյանին Հայաստանում գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենը իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չէ: Ո՞վ է ո՞ւմ գործարք առաջարկել: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ գործարք առաջարկեմ, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրեն»,- ասաց նա:

  • Կիսվել: