շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ ուղիղ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ ուղիղ

Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։ Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

  • Կիսվել: