ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եթե մեր ժողովրդին սիրում ես, ուրեմն ռադդ քաշիր ու հարվածի տակ մի դիր ժողովրդին. Քոչարյան

Եթե մեր ժողովրդին սիրում ես, ուրեմն ռադդ քաշիր ու հարվածի տակ մի դիր ժողովրդին. Քոչարյան

Երևանում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ  Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին։

«Այսօր մեզ դրել են նոր տնտեսական խնդիրների առջև, սա փաստ է, ոչ թե՝  էմոցիոնալ գնահատական»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե եթե քպ-ն մնա իշխանության, ապա Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ։

Քոչարյանն իր ելույթում ներկայացրեց գործող իշխանության դեմ ուղղված հետևյալ յոթ հիմնական մեղադրանքները. պատերազմ և զոհեր, տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար, կոռուպցիա և պետական պարտքի ավելացում, սոցիալական անարդարություն, հանցավորության ու թմրամոլության աճ։

«Այս ամենը հանուն նրա են, որ մեկ մարդ անպայման ուզում է պահել իր աթոռը, սոսնձել է իրեն այդ աթոռի հետ։ Եթե ինչ որ բան է եղել սոսնձի հետ, դա մեր դարդը չի, պետք է պոկենք»,-ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: