ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, մենք ստիպված չէինք լինի nւժnվ նվшճել «մեր տարածքները». Ալիև

Եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, մենք ստիպված չէինք լինի nւժnվ նվшճել «մեր տարածքները». Ալիև

Ադրբեջանը 30 տարի շարունակ բախվել է միջազգային իրավունքի խախտման դեպքերի: Այս մասին այսօր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ստիպված եղանք մարտի դաշտում «վերականգնել մեր իրավունքը» (չակերտները-խմբ.)։ Սակայն եթե միջազգային մեխանիզմներն աշխատեին, և եթե ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, մենք ստիպված չէինք լինի ուժով նվաճել «մեր տարածքները» (չակերտները-խմբ.), այսքան զոհեր չէին լինի»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենց երկրների շուրջ պատերազմներ են ընթանում, և այդ պատերազմների ավարտը չի երևում։ «Պատերազմների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Պատերազմող կողմերի փոխադարձ թշնամանքն ավելի ու ավելի ընդգծված բնույթ է ստանում։ Այս ամենը կարող է հանգեցնել և արդեն հանգեցնում է մեր երկրների շուրջ գտնվող հակամարտությունների աշխարհագրության ընդլայնման։ Այս համատեքստում, եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա թե՛ հյուսիսում, թե՛ հարավում մեր հարևանները պատերազմող երկրներ են։ Եվ այս իրավիճակում տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը ձեռք են բերում չափազանց կարևոր նշանակություն»:

  • Կիսվել: