Եթե խաչը դոշներից կախածների հետևից գնայինք, Իջևանի կեսը կկորցնեինք. Փաշինյան
Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Այս մասին Իջևանի Գանձաքար գյուղում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին, հանձնվելու է ադրբեջանցիներին, կիրանցում երեխաները դպորց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։ Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության: Հետո ասում են, ո՞վ է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։ Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա, կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու, որևէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով թե անվտանգ չէ: Որովհետև Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետությոններ են իր անվտանգության երաշխավորը:
Էդ մարդը գործակալ, լրտես է, այ՝ էդ վեղարով քայլողի հետևից եկողն է»,- Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ ասաց Փաշինյանը:


