ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Եթե կանխկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում, կարծում եմ, ԿԲ-ն մտածելու բան կունենա․ Մհեր Գրիգորյան

Եթե կանխկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում, կարծում եմ, ԿԲ-ն մտածելու բան կունենա․ Մհեր Գրիգորյան

Կորոնավիրուսի տարածման պարագայում կանխիկ դրամը մեծ խնդիր է, այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է դրամի կարանտին սահմանվի, այն փոխարինվի ավելի անվտագ դրամով, ինչպես առաջարկում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ, կառավարությունում մեծ մասամբ հավանության արժանացել է կանխիկ շրջանառության կրճատման մասին օրենքի նախագիծը։

«Դա շատ արագ տեմպերով պետք է դնենք ուժի մեջ, որովհետև այս պարագայում մենք ավելի շատ պոտենցիալ ունենք կանխիկ շրջանառությունը դարձնենք անկանխիկ շրջանառություն։ Բայց եթե իրադարձությունները զարգանան այնպես որ նաև այդ անցման տեմպը բավարար չլինի, և կանխկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում կարծում եմ, ԿԲ-ն մտածելու բան կունենա», -հավելեց Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: