Հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ը․ ԿԲ
2025 թվականին տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճին զուգահեռ ավելացել է ինչպես պարտքի, այնպես էլ դրա սպասարկման բեռը։ Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։
Վարկերի աճը պայմանավորվել է թե՛ սպառողական, թե՛ հիփոթեքային վարկերի ավելացմամբ։
Տարվա ընթացքում դիտվել է նաև վարկերի ժամկետայնության աճ, որը մի կողմից մեղմում է պարտքի սպասարկման բեռի աճը, մյուս կողմից՝ մեծացնում պարտքի անխոչընդոտ սպասարկման վերաբերյալ անորոշությունները։
Այս համատեքստում, հաշվի առնելով նաև համաշխարհային բարձր անորոշություններից բխող ռիսկերը, Կենտրոնական բանկը կարևորում է առևտրային բանկերի կողմից վարկառուների պարտքային բեռի և դրա սպասարկման կարողությունների պատշաճ գնահատումը՝ ներառելով ոչ միայն ընթացիկ մակրոմիջավայրից, այլև ենթադրյալ վատատեսական սցենարներից բխող ռիսկերը:
«Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ը՝ այստեղ։


