Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել. Սասուն Միքայելյան
Մենք պարտավոր ենք բացահայտել «Հոկտեմբերի 27-»-ի գործը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Գլխատվեցին մեր օրենսդիր, գործադիր մարմինները: Մենք պետք է պահանջատեր լինենք գործի բացահայտման հետ կապված»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞ր փուլում է գործի ընթացքը, Միքայելյանը պատասխանեց. «Դա իրավապահ մարմինների խնդիրն է, տեսնենք՝ հետագայում ինչ արդյունք կտա, մենք մեր խոսքով, մեր գործով կհետաքրքրվենք: Մեր հայտարարությունում գրված է, որ ներկայումս փոխվել է թե դատախազը, թե իրավապահ մարմինները: Երչկրապահը պահանջատերն է, որ բացահայտվի: Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել»,- ընդգծեց նա: