Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին
Ազգային ժողովի՝ օգոստոսի 19-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, դիմելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին, նախ հիշեցրեց, որ 2025-ի մարտին ընդունվել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին միանալու մտադրությունների մասին օրենք, որով եվրաինտեգրման օրակարգում նոր սանդղակ է սահմանվել, ապա հարցրեց՝ Արեգա Հովսեփյանը և նրա ներկայացրած քաղաքական ուժը կիսո՞ւմ են այս օրակարգը, և եթե լիներ հանրաքվե, թեկնածուի ներկայացրած քաղաքական ուժը կողմ կլիներ ԵՄ-ի՞ն միանալուն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն:
Արեգա Հովսեփյանը պատասխանեց՝ բոլոր օրենքները պարտադիր իրականացման են, բայց երբ կարդում է օրենքը, որոշակի հարցեր են ծագում, թե ինչ է թույլատրվում անել, ինչ չի թույլատրվում անել, ինչ գործիքակազմ պիտի կիրառվի այդ օրենքն իրականացնելու համար:
«Մենք եվրաինտեգրման քաղաքականությանը միանշանակ կողմ ենք: Մենք կողմ ենք նրան, որ Եվրոպական միությունը տրամադրում է այնպիսի լուրջ գործիքակազմ, որով մենք կարող ենք արդիականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներ: Բայց նաև դեմ ենք կեղծ օրակարգերին, հատկապես որ ձեր գործադիրի ղեկավարն է հայտարարում, որ նման այլընտրանք չկա: Հիմա դուք հարց եք տալիս ի՞նձ, այնպիսի հարց, որը գոյություն չունի»,- ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը ասաց, որ ուզում է կոնկրետ լսել՝ եթե այսօր լիներ հանրաքվե՝ Հայաստանը միանում է ԵՄ-ին, Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, ինչպես կդիրքավորվեն Արեգա Հովսեփյանը և իր ներկայացրած քաղաքական ուժը:
«Ինձ համար անձնապես այս հարցի պատասխանը անկյունաքարային նշանակություն ունի ձեզ ընտրելու համար, որովհետև մենք սահմանել ենք կոնկրետ սանդղակ ԵՄ-ի ինտեգրման համատեքստում, և եթե եկել եք այդ սանդղակը իջեցնելու այդ պաշտոնում, ինձ համար շատ հստակ է որոշումը: Ես ուզոմ եմ ձեզնից կոնկրետ լսել, որ դուք կողմ եք այդ այլընտրանքի պարագայում միանալու ԵՄ-ին»,- ասաց նա:
Արեգա Հովսեփյանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ տրամադրեք ինձ համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային, իրավական բոլոր վերլուծությունները, որոնց հիմքում կա ՀՀ շահը, հանձնաժողովում նստենք, քննարկենք, և եթե դա իսկապես բխում է Հայաստանի շահերից, մենք, կարծում եմ, տարաձայնություն չենք ունենա այս հարցում: Տվեք ինձ բոլոր վերլուծությունները, որոնց հիման վրա մենք կարող ենք գալ այդ հարցի պատասխանին: Այդ վերլուծություններն այսօր առկա չեն: Այս հարցը միայն մեկ հանձնաժողովի որոշելիք հարցը չէ:
Բարձր հայտարարում եմ՝ մենք կողմ ենք եվրաինտեգրմանը: Ավելի բ



