Եթե ես թուրքերից, ադրբեջանցիներից չեմ փախել, իրենցից հաստատ չեմ փախչի. Արթուր Սարգսյան
Հենց հիմա գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում ինձ կալանավորելու թույլտվություն ստանալու համար, միջնորդության հիմնավորման մեջ գրած է՝ նոր հանցանք կատարելը, փախուստը, թաքնվելը, խոչընդոտելը։ Այս մասին այսօր ՔԿ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։
«Նախ, հանցանք չի եղել, որ նոր հանցանք լինի, «փախուստ թաքնվել» բառերը ես շատ ծանր եմ տանում, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ ես համայնքի ղեկավար էի, ի պաշտոնի Սիսիան համայնքի ղեկավարը պետք է մնա համայնքում և լինի կազմակերպչական ղեկավար որպես շտաբի պետ և որպես չորս երեխա ունեցող ազատվում եմ առաջնագծում լինելուց։ Ես կամավոր, ինքնակամ, հոկտեմբերի յոթին գնացել եմ առաջնագիծ։ Եթե ես թուրքերից, ադրբեջանցիներից չեմ փախել, իրանցից 100% չեմ փախչի։
Երկրորդ հիմքը, ամսի 25-ին բոլորը տեսաք Հայաստանում Սրբազան պայքարի աջակիցների տներում եղավ խուզարկություններ, նույն խուզարկությունները եղավ մեր տանը։ Արդեն երկու շաբաթ անցել է, եթե ես փախուստի ցանկություն ունենայի, սեկտս բաց է, տոմսի փող ունեի, կարող էի տոմս առնեի և գնայի։
Եվ երրորդը, հիմնավորումը խոչընդոտելն է. ես 14 օր է՝ գտնվում եմ ազատության մեջ և եթե տիկին դատախազը մի հատ հիմք ունենար, որ ես այս 14 օրվա մեջ խոչընդոտել եմ, ինքը բնականաբար մեղադրանքի մեջ կներկայացներ։ Այս պահին այն միջնորդությունը, որ այնտեղ ներկայացնում է և որով պիտի գա այստեղ, հետո գնա դատարան, ինձ կալանավորեն, ես դրա մասին ասեցի, որ այս ամեն ինչը անհիմն է»,–ասաց նա։