Ես վստահ եմ, որ խաղաղության պարագայում բնակչության ներգաղթ է տեղի ունենալու Հայաստան. Պապոյան
Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2022 թվականի տնտեսական ցուցանիշները և այն, թե որ ոլորտներում որքան աճ է գրանցվել:
«Մեր ցուցանիշից գնաճը կրկնակի բարձր է եղել, բայց մեզ հետ համեմատվող երկրների նկատմամբ ամենցածր գնաճն ենք ունեցել»,- ասաց նա և ներկայացրեց մեր հարևան երկրների գնաճը ևս՝ արձանագրելով, որ մեր երկրում ամենացածր գնաճն է գրանցվել:
«Ես վստահ եմ, որ խաղաղության պարագայում բնակչության ներգաղթ է տեղի ունենալու Հայաստան, տնտեսական մեծ աճի պոտենցիալի հնարավորություններ են բացվելու, հետևաբար կոչ կանեմ կառավարությանը կենտրոնանալ և աշխատել խաղաղության օրակարգի վրա»,- ասաց նա:


