Էս վախկոտը վաղվա Կառավարության նիստը փոխել է առավոտյան 9-ին, վաղն առավոտյան 9-ին մի մարդու պես լինելու ենք այնտեղ. Բագրատ Սրբազան
Այս մարդն ուզում է մեր երկիրը դարձնել դժոխք։ Նա ուզում է, որ մեր երկրում լինեն ոչխարներ, որոնք ոչ ձայն ունեն, ոչ ասելիք և պատրաստ են միայն մորթվելու։ Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ հավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Բայց ասեմ, որ ձախողել ես քո եղած-չեղածով։ Էս խարանը ձեր ճակատին է, 30 արծաթով գնված, դավաճան, ուրացող, ծախված ու վախկոտ մարդիկ։
Ադրբեջանցիների առաջ ծնկած ու գետիններին սողացողներ, այ դա եք դուք՛՛,-հավելեց նա:։
Բագրատ Սրբազանը նաև նշեց. ՛՛Էս վախկոտը վաղվա Կառավարության նիստը փոխել է առավոտյան 9-ին։ Վաղն առավոտյան 9-ին մի մարդու պես լինելու ենք այնտեղ՛՛։


