Ես շատ խիստ եմ լինելու. Ինչ որ ասել եմ, քիչ եմ ասել. Վարդան Ղուկասյան
Ես շատ խիստ եմ իմ նկատմամբ. ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ, ու որ նայում եմ, այնքան բան կա անելու: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Այդ ամենը կարելի է անել, կտեսնեք որ կանենք: Չենք սպառվել, ավյունը, եռանդը կա, հայրենիքը սիրում ենք, քաղաքը շատ, հայրենասիրությունը գալիս է փողոցից, ազգանունից, քաղաքից և ընդհանուր առմամբ, շատ անելու գործ ունենք:
Հավատացեք կարող ենք անել, դիմացը շատ լուրջ բաներ են սպասվում, ոչ միայն պետության վրա ենք հույս դնելու, կտեսնեք, որ կողքից իմ կապերով ինչքան ներդրումներ եմ բերելու Գյումրի քաղաք։ Ես ասել եմ, որ անհատը 120 միլիարդի շինարարություն է արել, այդ խոսքերը պատահական չեմ ասել: Կտեսնեք, որ ինչքան մարդիկ՝ տեսնելով, որ ես դարձել եմ քաղաքապետ, Գյումրի քաղաքում ուզում են ներդրումներ անել: Ինչ որ ասել եմ, քիչ եմ ասել»,-ասաց նա:
Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ 700 ավարտական ակտեր կան, որ չեն տալիս մարդկանց. «Ես մարդկանց վնաս չեմ տալու: Կարող է շատ հարուստներին, օլիգարխներին, որոնք գույքահարկ չեն լուծում, շատ չնչին գումարներ են, կավելացնեմ դրանց գույքահարկերը, միանշանակ: Իմ սկզբունքը սա է՝ մարդկանց տունը չքանդել, մարդկանց տները սարքել»,- ասաց նա: