երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
 Ես եմ որոշել, որ զեղչեմ Կաթողիկոսի անունը. տեր Մկրտիչ Մուշադյան

Ես եմ որոշել, որ զեղչեմ Կաթողիկոսի անունը. տեր Մկրտիչ Մուշադյան

Իմ անձնական կամքն է եղել, ես եմ որոշել, որ զեղչեմ Կաթողիկոսի անունը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Գյումրիում նախորդ շաբաթ պատարագ մատուցած Արմավիրի թեմից տեր Մկրտիչ Մուշադյանը։

Հարցին՝ Վեհափառին առաջնորդ համարում եք, տեր Մկրտիչը պատասխանեց. «Իհարկե, Ամենայն Հայոց Կաթողիկոսը միշտ էլ մեր առաջնորդն է եղել, ցանկացած Ամենայն Հայոց Կաթողիկոս»։

Հոգեւորականը նաեւ անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որը ըստ ականատեսի՝ արվել է ստրիպ–ակումբում. «Ստրիպ ակումբ չի եղել, Էջմիածնի ռեստորանում է եղել, 2024թ.–ի դեկտեմբերի 31ի գիշերը, Նոր տարվա միջոցառման ժամանակ, ընտանեկան առիթ է եղել, որտեղ մասնակցել եմ խնջույքի»։

  • Կիսվել: