կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ես չեմ պատրաստվում դիմել` իմ ծառայությունը դադարեցնելու, բայց կարող է հասնի նաև դրա պահը. Արշակ Սրբազան

Ես չեմ պատրաստվում դիմել` իմ ծառայությունը դադարեցնելու, բայց կարող է հասնի նաև դրա պահը. Արշակ Սրբազան

Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացին, որոնք ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։

Երկրորդը, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն պետք է ձևավորվի որ բացարձակապես արհամարհած ունեմ հանրային ընկալումները։ Ոչ, ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ուզում։ Բայց կարող է հասնի պահը և ես զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, և եթե ես եմ խանգարող հարցի օբյեկտիվ քննությանը, իհարկե ես ցանկացած լուծումի պատրաստ եմ։ Եվ երրորդը, եկեղեցական իշխանությունը ինքը կարող է գնահատել դա անհրաժեշտ է, թե ոչ։

Հիմա ըստ էության առաջարկվել է որ ես իմ ծառայությունը դադարեցնեմ, ըստ էության, իրավական լեզվով ասած, խափանման միջոց է կիրառվում։ Հիմա խափանման միջոցի  նպատակը հետևյալն է, առաջին, որպեսզի ես հնարավորություն չունենամ ազդելու հանձնաժողովի օբյեկտիվ քննության վրա, որի հնարավորությունը ես չունեմ, կամ համենայնդեպս այդ հնարավորությունը չի նվազելու իմ պաշտոնաթողությունից հետո, որովհետև ես այսպես, կամ այնպես հանձնաժողովի անդամների հետ հարաբերություններ ունեմ։

Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»,- ընդգհծեց նա։

  • Կիսվել: