երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում․ Անահիտ Ավանեսյանը՝ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների մասին

Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում․ Անահիտ Ավանեսյանը՝ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բոլոր տեսակի քննադատություններին լավ է վերաբերվում։

«Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում», - կառավարության նիստից հետո ասաց նախարարը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։

Ավանեսյանն ասաց, թե իրենց հարաբերությունները «շատ լավ են, գործընկերային»։

  • Կիսվել: