Ես բավարարված եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում. Փաշինյան
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարներրի հետ հանդիպման ժամանակ իր ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպություն է։
Նա նկատեց, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Սերբիայի խորհրդարանի նախագահը․ «Ուրախ եմ, որ վերջին շրջանում տարբեր ձեւաչափերով հանդիպում ենք մեր սերբ գործընկերներին, այդ թվում Եվրասիական տնտեսական խորհրդի, ՀԱՊԿ-ի»:
Վարչապետն իր խոսքում նշեց, որ Մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ն կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն է մեր տարածաշրջանում եւ մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ում մեր համագործակցության բոլոր 3 հարթություններին:
«Սպառնալիքները, ցավոք, նույնպես զարգանում եւ փոխվում են, եւ մենք պետք է համարժեք լինենք դրանց, նաեւ ՀԱՊԿ-ն պետք է համապատասխանի այն ժամանակակից իրողություններին, որոնք առկա են տարածաշրջանում եւ աշխարհում: Ես ուրախ եմ, որ մենք բավական կառուցողական համագործակցում ենք ՀԱՊԿ հետագա զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյնաը նաևընդգծեց, որ բավարարված է, որ իրենց հաջողվեց համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցում: «Մենք պետք է ինչ-ինչ փոփոխություններ կատարենք իրավական, կազմակերպչական փաստաթղթերում, որպեսզի այդ բոլոր իրավիճակները լուծումներ ունենան: Դա կբարձրացնի մեր կազմակերպության արդյունավետությունը»:
Մեր կազմակերպության գլխավոր էությունն այն է, որ մեր արտաքին քաղաքական, ռազմատեխնիկական, ընդհանրապես, բոլոր ուղղություններով հարաբերություններում հաշվի առնվեն բոլոր անդամ երկրների շահերը»,-եզրափակեց Փաշինյանը։