երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ես այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել, այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը. Փաշինյան

Ես այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել, այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը. Փաշինյան

Եթե բանը հասնի նրան, որ պետք է թուղթ ստորագրենք կամ չստորագրենք, ապա դա լավ նորություն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն թուղթը, որ առաջարկում ենք, կարող ենք ձեզ ցույց տալ: Այդ թուղթը երբ ուղարկել ենք ադրբեջանական կողմին, ես այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել, այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը: Հետեւաբար պետք է որոշել՝ ինչ անել: Մենք կարծում ենք, որ ունենք բավարար լեգիտիմություն ու մանդատ՝ ՀՀ-ի ապագային վերաբերող որոշումներ կայացնելու՛՛:

Դիմելով պատգամավորներին՝ Փաշինյանը նշեց. ՛՛Եթե դուք ցանկանաք, մենք այդ որոշումների մեջ կլինենք լիակատար թափանցիկ ձեզ համար որպես խորհրդարանական ուժ: Բայց չենք կարող ուղիղ եթերում լինել թափանցիկ, կարող ենք աշխտանքային մակարդակում լինել թափանցիկ՛՛:

  • Կիսվել: