Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը
Օգոստոսի 24-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այս կապակցությամբ լրատվամիջոցների հավատարմագրում իրականացվում է մինչև օգոստոսի 18-ը` ժամը 17:00-ն ՀՀ ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:


