երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երևանի քաղաքապետարանը անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի․ հայտարարություն

Երևանի քաղաքապետարանը անցնում է աշխատանքի հատուկ ռեժիմի․ հայտարարություն

Երևանի քաղաքապետարանը Հայաստանում կորոնավիրուսի  տարածումը կանխարգելելու գործողությունների շրջանակում, աշխատանքային սահմանափակումների է անցել։ Այս մասին տեեկացնում են քաղաքապետարանից։

«Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից

  • կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
  • Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
  •  Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
  •  Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
  •  Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
  • Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։

 Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/

 Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր https://www.yerevan.am/am/hot-line/»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: