չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երեխաներին դժվար է բացատրել ինչի համար է Ավետիքը մեղադրվում. Ադամյան

Երեխաներին դժվար է բացատրել ինչի համար է Ավետիքը մեղադրվում. Ադամյան

Բարդ է երեխաներին բացատրել, թե ինչ վատ բան է իրենց հայրն արել, Երևանի Սարյանի պուրակում ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ հայտարարարեց Ավետիք Չալաբյանի կինը:

«Չալաբյանն առողջական խնդիրներ ունի։ Անընդհատ հսկողության տակ պետք է լինի, սրտաբանական խնդիր է, բայց մանրամասներ չեմ ցանկանում հայտնել։ Այս պահին խիստ իրավիճակ չկա, բայց նա որոշակի պրոցեդուրաներ պետք է անցնի, անընդհատ անալիզներ հանձնի»,-ասաց Անահիտ Ադամյանը։

Պայմանների մասին խոսելիս Ադամյանը նշեց, որ 12 քմ տարածքում 4 անձ է գտնվում ու բացի իրենից՝ մյուսները ծխող են ու միայն 1 ժամ ունեն խցից դուրս գալու և զբոսնելու համար, ինչպես նաև զանգ կատարել, մնացած 23 ժամն այնտեղ են։ Նա հավելեց,որ ամուսինը 50 օր կալանաքի տակ է, ու որևէ մեկին չի թույլատրվում տեսակցել նրա հետ՝ բացառությամբ պաշտպանների։

  • Կիսվել: