չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային. Արծվիկ Մինասյանը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային. Արծվիկ Մինասյանը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձել է իր նկատմամբ սկսված իրավական գործընթացին։ Այս առնչությամբ նա գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։

Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։ Մնացածի մասին` հաջորդիվ»։

  • Կիսվել: