Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ. Թուրքիայի նախագահական
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջան-Հայաստան խաղաղ բանակցությունների կարևորության վրա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։