Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի աշխատանքային սրահում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և «3+3» հարթակի մյուս երկրների ԱԳ նախարարներին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները
Նրանց թվում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Բանակցությունները մամուլի համար փակ են։
Թարմացում. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ և Իրանի ԱԳ ղեկավարների հետ քննարկել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր, տեղեկացնում է թուրքական Anadolu-ն:
Ընդունելության ժամանակ նախագահ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով ստեղծված հարթակին։ Էրդողանը նշել է, որ ուրախալի է, որ Հարավային Կովկասի պատկերը փոխվել է դեպի մնայուն խաղաղության։
Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ ՄԱԿ-ում Իսրայելի դեմ զենքի մատակարարման էմբարգոն արդյունավետ քայլ կլինի Իսրայելին կանգնեցնելու համար, և որ Թուրքիան կշարունակի այդ մասին բարձրաձայնել:
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: