երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Երբ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված առանձնատունն եմ ցույց տալիս, ոմանք մտածում են իրենք էլ ունենան. Ալեքսանյան

Երբ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված առանձնատունն եմ ցույց տալիս, ոմանք մտածում են իրենք էլ ունենան. Ալեքսանյան

Մասնակցելով բյուջեի քննարկումներին, կարող եմ ասել, որ լավ ցուցանիշներ ու լավ ծրագրեր ունենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է Վահագն Ալեքսանյանը:

«Բայց ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնենք քաղաքական օրակարգ: Իհարկե կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեք էլ մեր քաղաքական օրակարգից չի պակասել, բայց փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերների բերումով և վարչապետի, Կառավարության և Ազգային ժողովի ուշադրությունը գամված էր այդ անվտանգային մարտահրավերները հաղթահարելուն: Այդ ընթացքում պետական համայնքային ապարատի միջին և ստորին օղակները մտածել են, որ դա լավագույն ժամանակահատվածն է փոքր ինչ հարստանալու համար»,- ասաց Ալեքսանյանը::

«Իմ վրա օրինակ բերեմ, երբ ես գալիս ԱԺ ամբիոնից ներկայացնում եմ՝ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված 4 հարկանի առանձնատունն եմ ցույց տալիս, դա միջին և ցածր օղակների համար լավ ժամանակահատված է, որ մի 2 հարկանի առանձնատուն էլ իրանք ունենան: Իհարկե կոռուպցիոն սխեմաների միջոցով»,- ավելացրեց պատգամավորը

 

  • Կիսվել: