ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երբ ես այցելության գնամ Ռոբերտ Քոչարյանին, դուք կիմանաք. Վարդան Ղուկասյան

Երբ ես այցելության գնամ Ռոբերտ Քոչարյանին, դուք կիմանաք. Վարդան Ղուկասյան

«Եթե ծիծաղով եք ինձ հարց տալիս, աղոթելը ծիծաղով չի: Ես ընդհանրապես քեզ համար էլ եմ աղոթում, որ քեզ շենք ու շնորհք տա բոլորին, հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք, որովհետև ես մեղքում եմ ձեզ»: 

Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, երբ նրան հարց ուղղեցին` աղոթու՞մ է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Նա նշեց, որ հարգում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև մենք 10 տարի աշխատել է նրա հետ:

Հարցին` ցանկություն չունի՞ այցելել Քոչարյանին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Երբ ես այցելության գնամ, դուք կիմանաք: Ինձ միշտ Ռոբերտ Քոչարյանի մասին եք հարցնում: Ես ասել եմ՝ հարգում եմ, գնահատում եմ, ինձ հետ աշխատել է, աղետի գոտին վերականգնել է, պատերազմը հաղթանակած հայորդի է»:

 

  • Կիսվել: