երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Երբ երկրում ճգնաժամ է, հանրությունից մեծ գոհունակություն ակնկալելը ճիշտ չէ. Գրիգոր Մինասյանը՝ վարկանիշի անկման մասին

Երբ երկրում ճգնաժամ է, հանրությունից մեծ գոհունակություն ակնկալելը ճիշտ չէ. Գրիգոր Մինասյանը՝ վարկանիշի անկման մասին

Շատ կարեւոր է, թե միջազգային այս կամ այն կազմակերպությունը այստեղ տեղում ում միջոցով է հարցումներ իրականացնում, որովհետեւ կարող է լինել շահերի բախում: Այս մասին, այսօր կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն գործող կառավարությունը վստահության զգալի կորուստ է գրանցել:

«Առհասարակ կա հետեւյալ պատկերացումը, որ երբ երկրում կա դժվարություն,  բնականաբար, դրա պատասխանատուն իշխանությունն է եւ եթե դու կոնկրետ օրերին ես հարցում անում, երբ երկրում ճգնաժամ է, դժվար իրավիճակ է, բնականաբար, մեծ գոհունակություն ակնկալելը ճիշտ չէ»,-ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: