երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մարդիկ ունեն բողոք, որովհետև դեռ չունեն իրենց պատկերացրած արդարացի վճիռը. Մինասյանը՝ մահացած զինվորների ծնողների մասին

Մարդիկ ունեն բողոք, որովհետև դեռ չունեն իրենց պատկերացրած արդարացի վճիռը. Մինասյանը՝ մահացած զինվորների ծնողների մասին

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ. իրավապահներից պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության գործերը։

«Բնական է, որ մարդիկ էմոցիոնալ են և արդարացի վճիռ են պահանջում։ Մենք մեր լիազորությունների շրջանակում դատավորների բեռը թեթևացնում ենք, որպեսզի արագ ընթանան գործերը»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Մահացած զինծառայողների ծնողները նախարարի հետ զրույցում նշեցին, որ իրենց բոլորը ստում են՝ այդ թվում, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Խնդիրն այն է, որ քննիչը, որը քննում էր գործը, դարձել է դատավոր։ Ծնողը և փաստաբանը կասկածներ ունեն, որ դատավորը կաշկանդված է քննել գործը և օրենքի կոնկրետ հոդվածի խախտում է տեղի ունեցել։ Բայց մենք էլ մեր մասով ուսումնադիրել ենք, մանրամասն ներկայացրել ծնողներին, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել։ Բայց բնական է, որ մարդիկ ունեն բողոք, որովհետև դեռ չունեն իրենց պատկերացրած արդարացի վճիռը»,–ասաց Արդարադատության նախարարը։

  • Կիսվել: