երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը ուսումնասիրվում է վերաբացվելու համար. Փաշինյան

Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը ուսումնասիրվում է վերաբացվելու համար. Փաշինյան

TRIPP նախագիծը, ճիշտ է, բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, ինչը շատ լավ է, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսինքն՝ քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում, և առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը»։

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ TRIPP-ը չի հասնելու Երասխավան, Փաշինյանը հիշեցրեց, որ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչներն այցելել են Երասխ-Սադարակ հատված և ուսումնասիրել են երկաթուղու վիճակը։

«Ինչու են ուսումնասիրում վիճակը․ երկաթուղին վերաբացելու համար»,- ասաց նա և հավելեց, որ երկաթուղին բացում են, օրինակ, Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Սադարակ-Երասխ-Ախուրիկ-Թուրքիա ուղղության համար, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջևանի ուղղությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: