երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
 ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները անցողիկ են. Գալուզին

ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները անցողիկ են. Գալուզին

Բրյուսելը Հայաստանին իր «խնամարկյալների» թվում դիտարկում է որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, իսկ նրա խոստումները կրում են անցողիկ բնույթ, «Известия» թերթին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի համար «գեղեցիկ եվրոպական ապագայի» մասին խոստումները «անցողիկ» են և միայն ընդգծում են Բրյուսելի մոտեցման «ուտիլիտար» բնույթը։

Ինչպես նշել է դիվանագետը, Եվրոպան «խնամարկյալների» մեջ տեսնում է միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև արդյունաբերությունից զրկված շուկա՝ իր սեփական ապրանքների և ծառայությունների իրացման համար։ Այդ ամենի համար, արձանագրել է Գալուզինը, պետք է վճարել բարձր գին։

  • Կիսվել: