ԵՄ-ի և միջազգային այլ կառույցների կողմից ՀՀ-ում արձանագրված քաղաքական հետապնդումների նկատմամբ ուշադրությունը կամ նվազել է, կամ չկա. Աբրահամյան
ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ բողոքի ակցիա են իրականացրել ԵՄ գրասենյակի մոտ։
Ակցիայի ընթացքում նրանք վանկարկել են «Ազատություն քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող հայ գերիներին» կոչեր:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵՄ-ի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում արձանագրված քաղաքական աննախադեպ հետապնդումների նկատմամբ ուշադրությունը կամ կտրուկ նվազել է, կամ պարզապես չկա։
«Մեր նվազագույն անելիքը այս խնդիրները օրակարգում պահելն է»,-նշել է նա:


