ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իռլանդիայի վարչապետ

Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իռլանդիայի վարչապետ

Շատ երաժշտական գագաթնաժողով էր, կարելի է ասել: Դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը: Սա, իսկապես, բազմաթիվ տաղանդների ցուցադրություն է, և ես պետք է այս պահից փորձեմ հասկանալ, թե մինչև նոյեմբեր ինչպես եմ կարողանալու նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հետ հայտարարությունների ժամին ասաց Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը՝ անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի անցկացմանը, որը տեղի է ունենալու Դուբլինում:

«Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել [գագաթնաժողովը]: Բավականին բարձր է ձեր ստանդարտն այս պահին, կփորձենք համապատասխանել»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Իռլանդիայի վարչապետը հայտարարեց. «Ելույթներից հասկացանք, թե ինչքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քննարկեցինք դա:

Իռլանդիայում, ի դեպ, հակամարտություն նույնպես եղել է 30 տարի առաջ, և ճանապարհ է հարթվել հակամարտության պատճառով նոր աշխատելաոճ որդեգրելուն, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը: Այս մասին խոսվեց նաև Ադրբեջանի նախագահի ելույթում»:

  • Կիսվել: