Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին. Մարուքյան
Առավոտվանից լուրեր են տարածվում, որ Wildberries-ը, Ozon-ը խնդիրներ ունեն, Հայաստանը սանկցիաների տակ է, խնդիրներ կան, նաեւ երեկվանից լուրեր ունեմ, որ ջերմոցային տնտեսությունները պրոբլեմ ունեն, այսինքն նրանց իրազեկել են, որ ձեր ապրանքներն այլեւս չեք կարող վաճառել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա բավականին մտահոգիչ է: Էկոնոմիկայի նախարարը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ այս իրադարձությունների հետեւում կանգնած է ՀՀ երկու ընդդիմադիր ուժ, խնդրից հատկապես ուրախացել, հրճվում են երկոի ռեւանշիստներ եւ այլն: Էկոնոմիկայի նախարարից ես կակնկալեի՝ իսկապես պրոբլեմով զբաղվել, լալառահառաչ հայտարարություններ չաներ»,-ասել է նա:
Մարուքյանի խոսքով՝ ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող օտար երկրում, պետության հետ գործընկեր երկրում խնդիր առաջացնել:
«Պետությունը պետության հետ հարաբերություններ ունի, իսկ դու էկոնոմիկայի մինստրն ես եւ դուք պետք է զբաղվեիք,նախականխեիք, եթե նման բան սպասվում էր, ձեր վարած քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ նման խնդիրներ չառաջանան եւ ոչ մի աշխատավոր մարդ աշխատավորների օրը հանկարծ չիրազեկվեր, որ իր աշխատանքը կորցնելու է: Կպեք ձեր գործերին, գործով զբաղվեք, եւ էս պրոբլեմներով զբաղվեք»,-ասել է նա նա՝ կոչ անելով ջերմոցային տնտեսություններ ունեցողներին իրազեկել իրենց խնդիրների մասին:


