ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը. Ռաուսոպուլոս
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռաուսոպուլոսը ողջունել է ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Այս մասին Ռաուսոպուլոսը գրել է իր թվիթերյան էջում:
«ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-նշել է նա:


