երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եկեք ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Միրզոյանը մեկնաբանեց Ղուկասյանի մասին Լավրովի խոսքերը

Եկեք ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Միրզոյանը մեկնաբանեց Ղուկասյանի մասին Լավրովի խոսքերը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ռուսաստանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում:

Այս առնչությամբ Միրզոյանն ասաց. «Իմ շատ սիրելի և հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները սխալ են, այդպիսի հիմքով՝ քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար, Հայաստանում չկա։
 
Եթե նույնիսկ այդպես լիներ, ապա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլինեին ՀՀ ներքին գործերին ուղիղ միջամտություն։ Եկեք ամեն մեկն իր ներքին գործերի վրա կենտրոնանա»:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը, խոսելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, ասել էր, որ նրան քաղաքական հայացքները հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել:
 
 

  • Կիսվել: